
GREEN PROJECT
Կառուցապատում և շինարարություն՝ նախագծից մինչև վերջնական արդյունք
Կառուցապատում և շինարարություն՝ 2021 թվականից
GREEN PROJECT-ը 2021 թվականից գործող ընկերություն է, որը գործունեություն է ծավալում երկու հիմնական ուղղությամբ՝ կառուցապատում և շինարարություն։ Մենք իրականացնում ենք սեփական բնակելի նախագծերի կառուցապատում և վաճառք, ինչպես նաև պատվերով շինարարություն՝ տարբեր ծավալի և բարդության նախագծերի համար։

Մեր Գործունեության Հիմնական Ուղղությունները
Համալիր լուծումներ նախագծումից մինչև պատրաստի շահագործում:
Նախագծում՝ գաղափարից մինչև ամբողջական լուծում
Մենք մշակում ենք ֆունկցիոնալ և ժամանակակից նախագծեր՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, պատվիրատուի պահանջներն ու շինարարական հնարավորությունները։ Նախագծային աշխատանքները ներառում են ՝
Շինարարություն
Իրականացնում ենք տարբեր ծավալի և բարդության շինարարական նախագծեր՝ առանձնատներից և բնակելի շենքերից մինչև ավելի խոշոր կառուցապատման ծրագրեր։ Կազմակերպում և վերահսկում ենք շինարարական գործընթացի հիմնական փուլերը՝ ապահովելով նախագծի ճիշտ իրականացումը, աշխատանքի որակը և սահմանված ժամկետների պահպանումը։ Շինարարական աշխատանքները ներառում են ՝
Կառուցապատում
GREEN PROJECT-ը մշակում և իրականացնում է սեփական բնակելի նախագծեր՝ գաղափարից և հողատարածքի ընտրությունից մինչև նախագծում, շինարարություն, բարեկարգում և պատրաստի բնակարանների վաճառք։
Դիզայն
Մշակում ենք ժամանակակից և ֆունկցիոնալ դիզայներական լուծումներ՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, Ձեր նախասիրությունները և ապրելակերպը։ Գաղափարից մինչև վերջնական վիզուալիզացիա՝ յուրաքանչյուր դետալ մշակվում է միասնական և ներդաշնակ միջավայր ստեղծելու համար։
Վիդեոհոլովակներ
Ստեղծում ենք պրոֆեսիոնալ վիդեոհոլովակներ և մեդիա բովանդակություն՝ նախագծերի ներկայացման, շինարարության ընթացքի և պատրաստի օբյեկտների լուսաբանման համար։ Բարձրորակ նկարահանումներն ու մոնտաժը լավագույնս փոխանցում են յուրաքանչյուր նախագծի մթնոլորտն ու առավելությունները։
Կապ մեզ հետ
Մեր մասնագետները միշտ պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին:

